Մեր մասին


 

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Մենք մի ընտանիք ենք, որը մասնագիտացված է SEO ասպարեզում: Մենք մեր գործունեությունը սկսել ենք 2003 թվականից: Լինելով պատանի՝ զբաղվում էինք ֆիլմերի կայքերի առաջխաղացմամբ. այդ գործը մեզ դուր էր գալիս, քանի որ ունենալով ոչ լեգալ կոնտենտ և չտալով որևէ արտադրանք, կարողանում էինք գումար վաստակել: Ժամանակի ընթացքում այդ ամենը փոխվեց: Մենք սկսեցինք ընտրել միայն որակյալ և վստահելի կոնտենտ, սկսեցինք օգնել մեր գործընկերներին դարձնել իրենց ապրանքանիշն ավելի ճանաչելի: Առաջնային դարձավ մարդկանց օգնելու գաղափարը: Տարիների ընթացքում կուտակեցինք մեծ փորձ, փորձեցինք տարբեր միջոցներ հաջողության հասնելու համար և այժմ էլ կանգ չենք առնում: Մեր գիտելիքներն ու փորձը փոխանցում ենք մեր աշակերտներին՝ միաժամանակ և՛ ավելացնելով գիտելիքները, և՛ քայլելով ժամանակին համընթաց:


Աշխատանքային սկզբունքները


Ցանկացած նոր գործ հանձն առնելը մեզ համար մեծ պատասխանատվություն է: Համագործակցության առանցքային կետերից է մեր աշխատանքի որակը, որով էլ պայմանավորված է աշխատանքի երկարաժամկետ լինելը: Հաշվի առնելով վերոնշյալը՝ ցանկացած նախագծի առանձնահատուկ վերաբերմունք ենք ցույց տալիս: Որպես կանոն, մեր կողմից ներդրված ջանքն ու եռանդը, ցուցաբերած լուծումները դառնում են մեր գործընկերների հաջողության կարևոր նախապայմանը:


Գործընկերոջ ընտրություն


• Նոր գործընկերների ընտրությանը վերաբերում ենք ամենայն լրջությամբ և համագործակցում միայն այն մարդկանց կամ կազմակերպությունների հետ, որոնք կիսում են մեր գաղափարները
• Նույն թեմայով, նույն տարածաշրջանում երկու տարբեր կայքերի առաջխաղացմամբ երբեք չենք զբաղվում
• Չենք աշխատում ոչ լեգալ կոնտենտի, ինչպես նաև 18+ կայքերի և խաղային հարթակների հետ
• Անտի SEO չենք կատարում որևէ անհատի կամ կազմակերպությանը վնաս հասցնելու նպատակով