Ինչպես դիտել որոնման հարցումների վիճակագրությունը
Ինչու հավաքագրել բանալի բառերը՞
Որոնման հարցումները(բանալի արտահայտությունները և բառերը) հիմնականում հավաքվում են 2 դեպքում՝
- Մինչ կայքի պատրաստումը։ Այս դեպքում պետք է հավաքել մաքսիմում բանալի բառեր, որպեսզի ընդգրկել ամբողջ ձեր գործունեությունը։ Որոնման արդյունքի հավաքագրումից հետ կատարվում է վերլուծություն և դրա հիման վրա էլ կայացում է որոշում կայքի կազմվածքի վերաբերյալ։
- Կոնտեքստային գովազդի համար։ Գովազդի համար ընտրվում են միայն այն բառերը, որով կարելի է բարձրացնել ապրանքի կամ ծառայության վերաբերյալ հետաքրքրությունը։ Հիմնականում ամենա ակտիվ հետաքրքրությունը կայանում է "գնել","գինը", "պատվիրել", և այլն։
Ինչպես տեսնել որոնման արդյունքները "Yandex"-ում
Yandex որոնման համակարգը ունի հատուկ ծառայություն՝ "բառերի որոնում", որը գտնում է հետեվյալ հղմամբ՝ https://wordstat.yandex.ru/:
Այս համակարգով օգտվելն շատ հեշտ է՝ ուղղակի գրում ենք բառը կամ արտահայտությունը, որից հետո սեղմելով "Подобрать" կոճակը ստանում ենք ոչ միայն դատարկ վիճակագրություն, այլ նաև թէ ինչ են որոնել մեր բառերի կամ արտահայտության նման։


Ինչպես տեսնել որոնման արդյունքները "Google"-ում
Google Trends
Google թրենդներում, որը կարող եք այցելել հետևյալ հղումով՝ https://trends.google.com/trends/, դուք չեք գտնի որոնման արդյունքների տարբերակներ ինչպես որ "Yandex Wordstat"-ում էր։ Այս համակարգի միջոցով դուք կարող եք տեսնել թե ձեր գրած բառերի կամ արտահայտության որոնման հաճախականությունը ինչպես է փոխվել նշված ժամանակահատվածում։

Բացի որոնման հաճախականությունից այստեղ նաև կարելի է որնման արդյունքը բաժանել մարզերի կամ ռեգիոնների։
Google ADS
Երկրորդ տարբերակը, որով կարող եք տեսնել "Google"-ի որոնման հարցումները, դա գովազդատուների ծառայության բաժինն է "Google ADS", որը գտնում է հետևյալ հղմամբ ՝ https://ads.google.com/:

Ինչպես տեսնել որոնման արդյունքները "Mail.ru"-ում
"Mail.ru"-ն թարմացրել է որոնողական հարցումների վիճակագրությունը ցույց տվող գործիքը և այն կարող եք գտնել հետևյալ հզմամբ՝ https://webmaster.mail.ru/querystat/։ Ծառայության հիմնական առանձնահատկությունն այն է, որ հարցումների բաշխումը դասակարգում է ըստ սեռի և տարիքի:
Ինչպես տեսնել որոնման արդյունքները "YouTube"-ում
Նախկինում "YouTube"-ուներ իր սեփական գործիքը որոնման արդյունքների վիճակագրությունը տեսնելու համար, սակայն 2015թ սեպտեմբերի 1-ից այդ գործիքը անջատվեց և այլևս չի գործում։ Հիմա "YouTube"-ի որոնման հարցումենրի վաճակագրությունը հնարավոր է տեսնալ միայն այլ կայքերի միջոցով։
Ahrefs YouTube Keyword Tool
Այս կայքից կարելի է օգտվել անցնելով հետևյալ հղմամբ՝ https://ahrefs.com/ru/youtube-keyword-tool
Այս կայքով հնարավոր է նաև ընտրել պետություն, որտեղ ցույց կտա որոնման վիճակագրությունը։ Միակ բացասական կողմը նրանումն է, որ պետք է հստակ և ճիշտ լրացվաց լինի որոնման բառերը կամ արտահայտթյունը, այլապես չի գնտի ոչ մի բան։
Google Trends Youtube
Այցելելով հետևյալ կայքը՝ https://trends.google.com/trends/explore?gprop=youtube, դուք կունենաք նույն բոլոր ֆունկցիոնալը ինչ ունեիք "Google Trends"-ում։
Այստեղ դուք չեք գտնի կոնկրետ որոնման արտահայտություններ, բայց դուք կարող եք արագ իմանալ, թե ինչ թեմաներ և հարցումներ կան այդ թեմայով առաջատար է Youtube-ում:
Վերջաբան
Մենք ուսումնասիրեցինք որոնման հարցումների ընտրություն հանրաճանաչ համակարգերը։ Իհարկե սրանք ոչ բոլոր որոնման համակարգերն են, կան նաև ուրիշներ։ Հիմնականում մնացաց կայքերը SEO-ի կամ գովազդի համար նախատեսված ընդլայնված գործիքներն են, դրա համար էլ այս նյութում դրանք չներերեվեցին։ Եթե ինձ պետք է աշխատել բանալի բառերի հետ, ապա ես օգտվում եմ վերոնշյալ համակարգերից։